Կովկասի բնության հիմնադրամը (CNF) Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների 2023 թվականի ֆինանսական աջակցության ծրագրերի մեկնարկն է տվել։ Առաջին գումարային փոխանցումը կատարվել է Վայոց ձորի մարզում գտնվող համայնքային «Արփա» պահպանվող լանդշաֆտին։
Աջակցությունը կազմել է 80 հազար եվրո։
Տրվող գումարն ապահովում է պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումը, տրվում են աշխատակիցների աշխատավարձերը, վճարվում կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվում ծախսեր, որոնք կբարձրացնեն տարածքի պահպանության մակարդակը։