Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի կազմակերպած «Մարդկային եղբայրության միջազգային օրվան» նվիրված վիրտուալ հանդիպմանն անդրադարձել է Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակման դեպքին:
Նա հարձակումը որակել է «ահաբեկչություն»: Փաշազադեի խոսքով՝ «կատարվածն ուղղակի սպառնալիք է Ադրբեջանի պետության և ժողովրդի» համար:
Նա Շվեդիայում և Նիդերլանդներում Ղուրանի այրումը, ինչպես նաև Երուսաղեմում և Փեշավարում տեղի ունեցած ահաբեկչությունները «ծայրահեղականության վտանգավոր դրսևորումներ» է անվանել։