Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրաշարժից տուժած 10 շրջաններում երեք ամսով արտակարգ դրություն հայտարարելու որոշում է կայացրել:
Նրա խոսքով՝ դա հարկադրված միջոց է՝ հաշվի առնելով հետևանքները, որոնց հանգեցրել է երկրաշարժը:
Արտակարգ դրության սահմանումը, ըստ Թուրքիայի նախագահի, երաշխավորում է որոնողափրկարարական միջոցառումների արագ և արդյունավետ կազմակերպումը: