Ազգային ժողովը որոշեց հասարակական հետաքրքրություն ներկայացնող զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և անելիքները հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստում:
«Այս առաջարկը կարող ենք ընդունել պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ»,- նշեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:
ԱԺ որոշմամբ վերոնշյալ հարցի քննարկման ժամանակ հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում նիստին: