Չիլիում անոմալ շոգի պատճառով բռնկված հրդեհները չի հաջողվում հանգցնել: Երկրի ներքին գործերի նախարար Կարոլինա Տոհան հայտնել է, որ հրդեհի հետևանքով զոհվել է 27 մարդ, 3500-ը տուժել են:
Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ հրդեհի շուրջ 280 օջախ է արձանագրվել: Վնասվել են հարյուրավոր տներ, մարդիկ տարհանվել են կրակի տարածման վտանգի պատճառով։
«Ընդամենը հինգ օրվա ընթացքում կրակն այնքան տարածք է ծածկել, որքան սովորաբար այրվում է երկու տարվա ընթացքում»,- նշել է Տոհան:
Չիլիի կառավարությունը փետրվարի 3-ին արտակարգ դրություն է հայտարարել: