Ուկրաինայում ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաքը երկարաձգվել են ևս 90 օրով։ Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Նախօրեին երկրում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը երեք ամսով երկարացնելու մասին օրենքների նախագծերը խորհրդարան էր ներկայացրել նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Ուկրաինայում ռազմական դրություն էր սահմանվել 2022 թ. փետրվարի 24-ին, այն մի քանի անգամ երկարաձգվել է։