Հայաստանում կազմակերպչական աշխատանքներ են ընթանում՝ մարդասիրական ու փրկարարական օգնություն տրամադրելու ավերիչ երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային: Այդ մասին «Լուրերին» հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից։
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը գերազանցել է 6000-ը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Թուրքիայում հայտարարվել է յոթօրյա սուգ, նաև 10 նահանգում 3 ամսով հայտարարվել է արտակարգ դրություն: