Սիրիայում երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 812 մարդ է զոհվել՝ հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից՝ փոխանցում է SANA գործակալությունը:
Հալեպի, Լաթաքիայի, Տարտուսի, Համայի և Իդլիբի նահանգներում 1449 մարդ է վիրավորվել։
Երեկ Թուրքիայում տեղի է ունեցել 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է Սիրիային սահմանակից Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանը: