Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համազգային սուգ է հայտարարել երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։
Մինչև փետրվարի 12-ը իջեցվել են դրոշները պետության ամբողջ տարածքում և արտասահմանյան ներկայացուցչություններում:
Երեկ Թուրքիայում տեղի է ունեցել 7.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է Սիրիային սահմանակից Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանը: Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով մահացել է 3381 մարդ, վիրավորվել՝ 20426-ը, 5775 շենք փլուզվել է։