Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1541-ի, հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ Երկրի արտակարգ իրավիճակների վարչությունն էլ հայտնել է 9733 տուժածի մասին։ Գործակալության տվյալներով՝ փլուզվել է 2824 շենք։
Սիրիայում էլ, որտեղ երկրաշարժը հարվածել է երկրի հյուսիսային հատվածին, վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 780 մարդ, վիրավորվել՝ 2280-ը, մասամբ կամ ամբողջությամբ ավերվել են տներ սիրիական 58 բնակավայրում, հիմնականում երկրի հյուսիս-արևմուտքում, այդ թվում՝ Լաթաքիայում։