Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է օգնել երկրաշարժի հետևանքների վերացման հարցում։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
«Բաշար ալ-Ասադը երախտագիտությամբ է ընդունել առաջարկը, և առաջիկա մի քանի ժամվա ընթացքում ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները կմեկնեն Սիրիա»,- ասվում է հաղորդագրության մեջ: