Հունվարի 31-ից փետրվարի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5287 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 119 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 195, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 284 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 116, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 2, չամրակապված վարելու՝ 102, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 180, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 384 իրավախախտումներ։ 300 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 522-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 193-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 88 անձ։
Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4244 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 216 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 97, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 312 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 291, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 56 իրավախախտումներ։ 303 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1542-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 53-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 33 անձ։