Շիրակի մարզպետարանից հայտնում են՝ փետրվարի 1-5-ը մարզի բուժհաստատություններում ծնվել է 31 երեխա՝ 16 տղա, 15 աղջիկ։
Հունվար ամսին Շիրակի մարզում ծնվել է 243 երեխա։ Մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 115 տղա, 128 աղջիկ։ Ծնունդներից 3-ը զույգ է եղել։