IRNA պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հավանություն է տվել դատական համակարգի ղեկավարի առաջարկին՝ ներում շնորհելու կամ պատիժը մեղմելու տասնյակ հազարավոր մեղադրյալների, որոնք ձերբակալվել են Իրանում վերջին իրադարձությունների ժամանակ։
Հստակեցվում է, որ ներումը չի ազդի սպանության, պետական գույքի ոչնչացման, լրտեսության և օտարերկրյա հետախուզական ծառայություններին մատուցած ծառայությունների համար դատապարտվածների վրա։
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին երկրի քաղաքներում անկարգությունների և բողոքի ցույցերի ավարտի մասին, որոնք սկսվել էին երիտասարդ աղջկա՝ Մահսա Ամինիի սպանությամբ՝ բարքերի ոստիկանության կողմից նրա ձերբակալությունից հետո։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին գեներալ Ահմադ Ռեզա Ռադանին նշանակել է իրավապահ մարմինների նոր գլխավոր հրամանատար։