Թուրքիայից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի զոհերի թիվն անցնում է 900-ը, տուժել է 5385 քաղաքացի, ավերվել է 2818 շինություն: Նախագահ Էրդողանը հայտնել է, որ փլատակների տակից փրկել են 2470 մարդու:
Ըստ մեկ այլ տեղեկության՝ Թուրքիայի կենտրոնական հատվածում նոր ցնցումներ են գրանցվել՝ 7,8 մագնիտուդ ուժգնությամբ։ Բացի այդ, ստորգետնյա ցնցումներ են զգացվել երկրի արևելյան հատվածում։ Երկրաշարժը զգացվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Դամասկոսում, Լաթաքիայում և Սիրիայի այլ նահանգներում։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ Սիրիայում զոհերի թիվը հասել է 326-ի, տուժածներինը՝ 1022-ի: