Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1651-ի, ավելի քան 11 հազար մարդ վնասվածք է ստացել:
Բացի դրանից՝ թուրքական ալիքները հաղորդում են, որ թուրքական «Իսկենդերուն» նավահանգստի վրա երկրաշարժից հետո խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում են բեռներով լցված կոնտեյներները. հրդեհը մարել դեռ չի հաջողվել, այդ պատճառով միառժամանակ դադարեցվել է այդ նավահանգստի շահագործումը:
Մինչև փետրվարի 12-ը Թուրքիայում համազգային սուգ է հայտարարել: