Ավերիչ երկրաշարժից հետո ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մեկտեղ մոտ 45 երկիր օգնություն է առաջարկել Թուրքիային: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014 մարդու, ավելի քան 5 հազարը վիրավորվել է, ավերվել է մոտ 3 հազար շենք: Թուրքիայի նախագահի խոսքով՝ այսօրվա երկրաշարժը երկրի ամենախոշոր բնական աղետն է 1939 թվականից ի վեր։
Ավելանում է զոհերի թիվը նաև Սիրիայում: Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ մահացածների ցուցակում կա 326 մարդ, սակայն սա միայն նախնական տվյալ է։ Տարերային աղետից տուժել են Հալեպ, Լաթաքիա, Տարտուս և Համա նահանգները։