Սիրիայի առողջապահության նախարարությունը ՍԱՆԱ պետական լրատվական ծառայությանը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով Լաթաքիայում, Հալեպում, Համայում և Տարտուսում զոհերի թիվը հասել է 403-ի, տուժածներինը՝ 1284-ի:
Al-Watan լրատվական գործակալությունն էլ հայտնում է, որ Համա քաղաքում երկրաշարժի ժամանակ շենքի փլուզման հետևանքով զոհվել է նաև Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսի քույրը՝ Նասուբ Առնուսը:
Սիրիայի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ բոլոր պետական և մասնավոր առողջապահական հաստատությունները երկրի բոլոր նահանգներում գտնվում են մշտական տագնապի վիճակում, Հալեպ, Լաթաքիա և Համա են ուղարկել բժշկական, վիրաբուժական և անհետաձգելի պարագաներով բեռնված բեռնատարներ: