Թուրքիայիում տեղի ունեցած ողբերգության զոհերի համար ցավակցել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը: Թվիթերի իր միկրոբլոգում նա գրել է.
«Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ես կապվեցի իմ գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ և իմ ցավակցությունները փոխանցեցի սգացող ընտանիքներին։ Պատրաստակամություն հայտնեցի նաև անհապաղ օգնություն ցուցաբերել փրկարարական աշխատանքներին ու վնասի վերացմանը»: