Թուրքիայի կառավարությունը մերժել է Իլոն Մասկի առաջարկը՝ արբանյակային լայնաշերտ ծառայություն ուղարկել այդ երկիր վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժից հետո, գրում է Bloomberg-ը։
Մասկը Twitter-ում հայտնել է, որ իր ընկերություններից մեկը՝ Space Exploration Technologies Corp.-ն, կարող է տրամադրել Starlink ցանցը Թուրքիայի կառավարության հաստատումից անմիջապես հետո:
Թուրք բարձրաստիճան պաշտոնյան, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, շնորհակալություն է հայտնել միլիարդատիրոջն առաջարկի համար և ընդգծել է, որ Թուրքիան բավականաչափ արբանյակային հզորություն ունի: Երկրում կան բազային կայաններ, որոնք աշխատում են մարտկոցներով, թեև որոշ տարածքներ էլեկտրականությամբ հնարավոր չէ ապահովել, ասել է պաշտոնյան:
Ըստ պարբերականի՝ Մասկին պատկանող SpaceX-ն այս տարվա առաջին եռամսյակում պետք է ուղեծիր արձակի Թուրքիայի առաջին կապի արբանյակը՝ Turksat 6A-ն: