Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի և Սիրիայի իշխանություններին ու ժողովրդին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի համար:
«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերելու»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: