Ուժգին երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում ազգությամբ 4 հայ կա։
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում հայ ամուսիններ են զոհվել:
Երկրաշարժի հետևանքով նյութական վնասներ են կրել Հալեպի Մայր եկեղեցին, Կիլիկյան ճեմարանը, Մխիթարյան վարժարանը և Քեսաբի հայկական եկեղեցին:
Վնասվել է նաև Թուրքիայի Իսկենդերուն քաղաքի Քառասնից մանկանց հայկական եկեղեցին: