Փետրվարի 5-ին՝ ժամը 15։02-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևանյան և Գագարինի փողոցների խաչմերուկում բախվել են Opel Zafira (վարորդ` Գ. Ա., ծնված 1961 թ.) և BMW M3 (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Opel Zafira մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Ա․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Տաշիրի քաղաքի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: