Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մեկնած խաղաղության ձեռքը։ Այդ մասին Milliyet թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Այլոց ազդեցության տակ ինչ-որ պատրանքներ ունենալն իմաստ չունի։ Մենք կոչ ենք անում Հայաստանին օգտվել այս հնարավորությունից»,- նշել է նա։
Աքարն ասել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», դրանով անցնող երկաթուղիներն ու ճանապարհները տարածաշրջանի համար կարող են շատ արժեքավոր լինել տնտեսական, սոցիալական կյանքի և անվտանգության առումով։
Նշելով, որ Ադրբեջանը միայնակ չէ, նախարարն ասել է. «Մեր եղբայրությունը սիրելի բարեկամ Ադրբեջանի հետ շարունակվելու է որպես մեկ բռունցք և մեկ սիրտ»։