2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 22.1 մլրդ դրամով կամ 15.3 %-ով:
2023 թ. հունվար ամսվա ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 40.2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 18.2 մլրդ դրամով կամ 82.6%-ով: