2 տարում շուրջ 170 000 կին Լոռուց, Տավուշից և Սյունիքից կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն են անցել, նրանցից 170-ի մոտ հաստատվել է քաղցկեղ` նախնական փուլում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Այս կանանց հետագա բուժումն իրականացվում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ պետպատվերով: Մասնագետները վստահեցնում են՝ հենց այս փուլում քաղցկեղի հայտնաբերման դեպքում ապահովվում է 90 և ավելի տոկոս ամբողջովին ապաքինում:
Առողջապահության նախարարության շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում: Մարզի 50-69 տարեկան կանայք կարող են անվճար սքրինինգային հետազոտություն անցնել իրենց բնակավայրում: