Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նախագահ Ռանիլ Վիքրեմեսինգհեին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շրի Լանկայի ժողովրդին Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ համագործակցության խորացումը։
Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել` ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: