Ահաբեկչական կազմակերպությունները խանգարում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
Մևլութ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ ցանկության դեպքում Ստոկհոլմը կարող է հաղթահարել այդ խոչընդոտները: Նա նշել է՝ Անկարան կդիտարկի Դաշինքին միանալու Շվեդիայի հայտը, միայն եթե վերջինս կատարի Թուրքիայի պահանջները:
Ավելի վաղ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը, արձագանքելով Անկարայի մեղադրանքներին, հայտարարել էր, որ Շվեդիան, որպես պետություն, պատասխանատու չէ Ղուրանի այրման և հակաթուրքական ակցիաների հետևանքով Անկարայի և Ստոկհոլմի միջև լարվածության համար: