ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Դինեշ Գունավարդենային՝ Անկախության օրվա առթիվ:
Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր որակ և բովանդակություն հաղորդել մեր փոխգործակցությանը:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: