Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն, հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
Նախարարները քննարկելու են Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Ակնկալվում է, որ կբարձրացվի նաև Սիրիայի և Թուրքիայի նախագահներ Բաշար ալ-Ասադի և Ռեջեփ Էրդողանի միջև հնարավոր բանակցությունների հարցը:
«Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի ռազմական պատվիրակությունների փորձագիտական մակարդակով հանդիպումը նախատեսված է փետրվարին»,- տեղեկացրել է Բոգդանովը: Քաղաքական գործչի խոսքով՝ բանակցություններին ներգրավված է նաև Իրանը: