Սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամներ են ընտրվել Ռաֆիկ Գրիգորյանը և Դավիթ Հակոբյանը:
Այսօր կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը:
Հարցազրույցների արդյունքում Խորհրդի որոշմամբ հանձնաժողովի անդամ են ընտրվել Ռաֆիկ Գրիգորյանն ու Դավիթ Հակոբյանը, և ըստ այդմ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը: