Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է նաև Ջերմուկ։
Դիտարկվել են Ջերմուկ զբոսաշրջային քաղաքի հարակից այն հատվածները, որտեղ (սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք) այժմ տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ուղեկցությամբ ՌԴ դեսպանը այցելել է Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան դպրոց, այնուհետև Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց, որտեղ հյուրերին դիմավորել են աղ ու հացով։