Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Գեղարքունիքի մարզի կողմից Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի, իսկ Վայոց ձորի մարզի կողմից՝ դժվարանցանելի՝ բեռնատարների համար։
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար:
Մեղրու սար կոչվող հատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորիս, Թալին-Մաստարա-Լանջիկ, Գեղարքունիքի մարզի, Լոռու մարզի, Աբովյանի և Եղվարդի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում, Ամասիայի, Ապարանի տարածաշրջաններում, Վայոց ձորի, Սյունիքի (բացի Կապան, Մեղրի, Գորիս քաղաքներից) մարզերում, Ելփին-Չիվա ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։
Սյունիքի մարզում (բացի Գորիս և Մեղրի քաղաքներից) մառախուղ է։