Այսօր տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2023 թվականի առաջին նիստը։
Նիստը վարել է ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Փամբուխչյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր 5 հարց։
Օրակարգի առաջին հարցը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը և հաստատումն էր։
Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը խորհրդի անդամներին ներկայացրել է ՔՏՀԱ տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում 2022 թվականին կատարված վերահսկողական միջոցառումների, իրականացված ստուգումների, դիտարկում-հետազոտությունների, ՏՄ-ի կողմից բացահայտված իրավախախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների, դատական գործերի, դիմում-բողոքների վերաբերյալ ընդնահուր վիճակագրությունը և վերլուծությունը, ինչպես նաև իրականացված իրազեկման և խորհրդատվական միջոցառումները։
Օրակարգի մյուս հարցերը վերաբերում էին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2022 թվականի 3-րդ եռամսյակի հաշվետվության, տեսչական մարմնի 2022 թվականի 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատման նախագծի, ինչպես նաև տեսչական մարմնի գնումների պլանում փոփոխությունների իրականացման ներկայացմանը և քննարկմանը։
Օրակարգային բոլոր հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում, խորհրդի անդամների կողմից ներկայացվել են առաջարկություններ։
Հաշվի առնելով խորհրդի անդամների առաջարկությունները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև օրակարգով քննարկման դրված երկու հարցը ընդունվել են խորհրդի կողմից, մեկ հարց դրվել է էլեկտրոնային քվեարկության։