Վաշինգտոնում Կապիտոլիումի շենքի առաջ ամերիկահայերը ցույց են անցկացրել՝ իրենց բողոքը հայտնելով Լաչինի միջանցքի արգելափակման դեմ:
Բողոքի ակցիային է մասնակցել նաև ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: Ակցիայի վերաբերյալ նա գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում. «Այսօր Կապիտոլիումի մոտ ցուցարարներն իրենց բողոքն էին հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական և անմարդկային արգելափակմանը: Ես հպարտությամբ կանգնեցի նրանց կողքին՝ կոչ անելով, որ Միացյալ Նահանգները պատասխանատվության ենթարկի Ալիևին Արցախի ժողովրդի դեմ մարդու իրավունքների խախտումների համար»,- գրել է կոնգրեսականը։