Եվրամիությունը հույս ունի, որ Մոլդովայի իշխանությունները կմիանան հակառուսական պատժամիջոցների ամբողջական փաթեթին, Քիշնևում հայտարարել է ԵՄ առաքելության ղեկավար (դեսպան) Յանիս Մաժեյքսը։
Մոլդովան պաշտոնապես չի միացել պատժամիջոցների ամբողջական փաթեթին էներգետիկ անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն նախագահ Սանդուն ավելի վաղ ընդգծել էր, որ Քիշնևն աջակցում է Արևմուտքի պատժամիջոցներին ֆինանսական և բանկային հատվածում։
«Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին միանալը նշանակում է Մոլդովայի միացումը եվրոպական արժեքներին, և մենք գիտենք, որ հանրապետության իշխանությունները հավատարիմ են դրանց: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում պատժամիջոցներին միացումը կընդլայնվի»,- ասել է Մաժեյքսը TV-8-ի եթերում:
Դիվանագետի խոսքով՝ ապագայում Մոլդովայի ղեկավարությունն ինքը պետք է ընտրություն կատարի ԱՊՀ-ում իր հետագա ներկայության հարցում: ԵՄ-ն, որին հանրապետությունը ձգտում է ինտեգրվել, այս հարցին պատասխան չունի, ասել է դիվանագետն ու հավելել.
«ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացրած բոլոր երկրները ԱՊՀ անդամ չեն եղել: Բայց երբ մենք խոսում ենք ավելի լայն պատկերի մասին, տրամաբանական կլինի տեղավորվել մեկ օրգանիզմի մեջ: Մոլդովայի՝ ԱՊՀ-ից դուրս գալու հարցը ապագայի խնդիր է, ոչ այս պահի որոշում: Ես չեմ կարող բացառել մի իրավիճակ, երբ ԱՊՀ համաձայնագրերը համատեղելի չեն լինի ԵՄ-ի պարտավորությունների հետ»: