Արմավիրի «Զարիշատ Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատանը փետրվարի 2-ին լույս աշխարհ է եկել Քեսաբլյանների 11-րդ զավակը՝ Գոռը:
Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ այսօր նրանց տեսակցելու է գնացել Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը:
Բազմանդամ ընտանիքը բնակվում է Արմավիրի մարզի Այգեվան գյուղում։ Քեսաբլյան ամուսիններն արդեն 6 տղա և 5 դուստր ունեն։ Ընտանիքի առաջնեկը 19 տարեկան է, ընդունվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիա, այժմ ծառայում է բանակում:
Ամենափոքրը 2 տարեկան է։
Հայրը՝ Վլադիմիր Քեսաբլյանը, հողի մշակմամբ է զբաղվում, մայրը՝ Ռոզա Պապոյանը՝ երեխաների խնամքով: