ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի Ֆիլիպիններ այցի ընթացքում ձեռք է բերվել երկրի ռազմավարական ոլորտներում համագործակցության ընդլայնման համաձայնություն: Մանիլան համաձայնել է թույլ տալ ամերիկյան զորքերին օգտագործել ևս չորս ռազմաբազա:
Երկու պետությունները ձգտում են վերականգնել կապերը, որոնք սառել էին նախորդ նախագահ Ռոդրիգո Դուտերտեի օրոք:
Վաշինգտոնի և Մանիլայի գործընկերության ամրապնդմանը նպաստում են Թայվանի հարցում Պեկինի դիրքորոշումը և Հարավչինական ծովում նոր ռազմաբազաների կառուցումը:
Երկու երկրի պաշտպանության նախարարները մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրել են, որ ամերիկյան զինուժի ներկայության ընդլայնումը թույլ կտա նաև ավելի արագ արձագանքել Ֆիլիպիններում հումանիտար և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բնական աղետներին:
2014 թվականին ԱՄՆ-ն և Ֆիլիպինները ստորագրել են Ընդլայնված պաշտպանական համագործակցության համաձայնագիր, որը Պենտագոնին հնարավորություն էր տալիս օգտագործել Ֆիլիպինների հինգ ռազմակայան: