Փետրվարի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը հանդիպել է Միջին Արևելքի ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ինստիտուտի ավագ փոխնախագահ Քեյթ Սիլին, Frontier Europe ծրագրի ղեկավար Յուլիա Ժոժան, Եվրասիայի գծով ավագ գիտաշխատող Մամուկա Ծերեթելին և նախագահի օգնական Թոմաս Հալվորսենը։
Դեսպանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների և տարածաշրջանում խաղաղության օրակարգը, անվտանգային իրադրությունը Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ընդգծելով Լաչինի միջանցքում շարունակվող ճգնաժամը։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։