ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, կենտրոնում իրականացվող փորձաքննությունների ընդլայնման գործընթացը շարունակելով, սկսել է իրականացնել նաև մշակութաբանական փորձաքննություններ՝ մեկնարկ տալով կերպարվեստի ոլորտին։
Փորձաքննության առարկա կարող են հանդիսանալ գեղանկարչությունը, գծանկարը, վիմատպությունը, քանդակը, սրբապատկերը և այլն։
Մշակութաբանական փորձաքննության այս տեսակը թույլ կտա պարզել՝
• մշակութային արժեքների իսկությունը (բնօրինակ կամ կեղծ լինելը),
• գեղարվեստական նշանակությունը,
• կարևորությունը,
• անվանումը, վերնագիրը,
• հեղինակը,
• վարպետը, արտադրողը, հրատարակիչը,
• տիպը, ուղղությունը, դպրոցը,
• ստեղծման ժամանակը,
• ստեղծման վայրը,
• նյութը,
• ֆիզիկական չափսերը (երկարություն, լայնություն, բարձրություն, տրամագիծ, քաշ, հարգը)։
Մշակութաբանական փորձաքնության ընթացքում փորձագետը կկարողանա պարզել և հաճախ տրվող հարցերին տալ պատասաններ.
• արժեքի` իր տեսակի կամ տիպի մեջ առանձնահատուկ լինելը,
• արժեքի` պատմական, հնագիտական, ազգագրական, գեղարվեստական, կրոնական, մշակութաբանական, արվեստաբանական կամ գիտական հատուկ հետաքրքրություն ներկայացնելը,
• արժեքի` պատմամշակութային զարգացման վկայագիր-վավերագրի նշանակություն ունենալը,
• արժեքի` ազգային պատմամշակութային ժառանգության համար կարևոր նշանակություն ունենալը, համաշխարհային մշակութային ժառանգության համար հետաքրքրություն ներկայացնելը։
Մշակութաբանական փորձաքննությունների բաժնում հետագայում նախատեսվում է իրականացնել նաև արվեստի այնպիսի աննախադեպ փորձաքննություն, ինչպիսին է արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության տեսակները, իրենց հետևյալ ենթատեսակներով՝