Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին և կշարունակի պահպանել ռազմական չեզոքության դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ։
«Այսօր առավոտյան ես լսում էի կեղծ հայրենասերների հիմարությունները, որոնք ասում էին, որ մենք Սերբիան տանում ենք ատլանտյան ինտեգրման ուղղությամբ: Մենք դա չենք անում: Մենք շարունակելու ենք ռազմական չեզոքություն պահպանել՝ ի տարբերություն նրանց, ովքեր ոչնչացրել են մեր բանակը: Մենք կառուցում ենք մեր բանակը»,- նշել է Վուչիչը։
Նա նաև նշել է, որ չնայած Եվրամիությանն անդամակցելը կենսական նշանակություն ունի Սերբիայի համար, դրան աջակցում է երկրի բնակչության ընդամենը 43 %-ը:
Վուչիչը խոսել է նաև Սերբիայի ինքնուրույնության կարևորության մասին: «Մենք հուսով ենք, որ կշարունակենք լինել ինքնուրույն որոշումներ կայացնող երկիր, որ ո՛չ Արևելքից, ո՛չ Արևմուտքից ոչ ոք չի միջամտի այդ որոշումներին, որ մենք չենք մեկնի Վաշինգտոն, Մոսկվա կամ Բրյուսել՝ կարծիքի հետևից»,- ասել է Վուչիչը: