ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հունվարի 30-ին՝ ժամը 23.40-ին, Կիլիկիայի և Վերֆելի փողոցների խաչմերուկում հայտնաբերել, զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի 38-ամյա մի բնակչի՝ իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով: Բաժնում խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «ՌԳԴ» տիպի նռնակ՝ պայթուցիչով:
«Օպելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Քասախցի տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: