ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ցանկանում է մասնակցել 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Հանրապետական կուսակցությունից, հայտնում է CNN-ը։
Աղբյուրի տվյալներով՝ Հեյլին ծրագրում է իր թեկնածության առաջադրման մասին հայտարարել փետրվարի 15-ին՝ Չառլսթոնում։ Այսպիսով, նա կարող է դառնալ երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը, որն ընտրություններին նույնպես կմասնակցի Հանրապետական կուսակցությունից։ Հեյլին 2011-2017 թվականներին զբաղեցրել է Հարավային Կարոլինայի նահանգապետի պաշտոնը: