Հայաստանին զենք մատակարարած Պատրոն Դավո անունով հայտնի Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակը «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Թե այս անգամ ինչի համար է մեղադրվում Գալստյանը՝ ո՛չ իրավապահ մարմինները, ո՛չ էլ նրա պաշտպանները չեն բարձրաձայնում:
Գալստյանը նախորդ տարվա մարտին էր 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:
Նա պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի հետ մեղադրյալ է «անպիտան հրթիռների» գործով։
Այս գործը դատարանում քննվում է դռնփակ:
Գալստյանը մեղադրյալ է նաև մեկ այլ՝ զենքի մատակարարման չարաշահումների գործով. ըստ ԱԱԾ-ի՝ նրա ղեկավարած ընկերությունը 2018 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է մեկ միլիոն դոլարի չափ գումար։