ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթն է պատրաստում. այս մասին Reuters-ին հայտնել են ամերիկացի երկու անանուն պաշտոնյաներ:
Նրանք նշել են, որ փաթեթում առաջին անգամ ներառվելու են ավելի մեծ հեռահարության հրթիռներ։ Գործակալության աղբյուրները, սակայն, դժվարացել են հստակեցնել, թե ինչ տեսակի հրթիռների մասին է խոսքը։
Ընդհանուր առմամբ, Կիևը կստանա 2,2 միլիարդ դոլարի զենք։
The Wall Street Journal-ն էլ տեղեկացնում է, որ ամերիկյան General Atomics ընկերությունն Ուկրաինային առաջարկել է գնել երկու MQ-9 Reaper հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր՝ խորհրդանշական մեկ դոլարով։ Սակայն գործարքը նախատեսում է, որ Կիևը 10 մլն դոլար է վճարելու անօդաչու սարքերի պատրաստման և փոխադրման համար։ Եվս տարեկան 8 միլիոն պետք է վճարվի դրանց տեխնիկական սպասարկման համար։