Հայաստանը 2022 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշն ամփոփում է 14,2 տոկոս աճով: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022-ի հունվար-դեկտեմբերի մակրոտնտեսական ցուցանիշները: 12 ամսում բարձր աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում, անգամ գյուղատնտեսությունում, որտեղ նախորդ ամիսներն անկումային էին:
Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում աճը կազմել է 68,6 տոկոս, արտահանումն աճել է 77,7, իսկ ներմուծումը՝ 63,5 տոկոսով:
Ծառայությունների ծավալն աճել է 28,2 տոկոսով, շինարարությանը՝ 12,5, առևտրի շրջանառությունը՝ 17, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 7,8 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 16,1, իսկ գյուղատնտեսությունը 0,4 տոկոսով:
Միջին ամսական աշխատավարձն աճել է՝ 15,5 տոկոսով՝ կազմելով 235 հազար 576 դրամ, ընդ որում՝ պետական հատվածում աշխատավարձի աճը կազմել է 4,3, իսկ մասնավորում՝ 19 տոկոս: Սպառողական գնաճը տարվա կտրվածքով կազմել է 8,6, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 2,6 տոկոս:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան