15 զինծառայողի մահվան գործով դատարանի որոշմամբ կալանավորվեց ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ մայորը։ Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատեցին դատախազությունից։
Մայորը մեղադրվում է զինվորական պաշտոնեական անփութության համար։
Հիշեցնենք՝ ավելի վաղ այս գործով կալանավորվել էր զորամասի հրամանատարի տեղակալը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, ընթանում է նախաքննություն: