Ղարաբաղի հայ բնակչության ադրբեջանական շրջափակման դեմ հանդես գալը, ինչպես ես եմ դա արել, նշանակում է ենթարկել ինքդ քեզ Բաքվի խորհրդարանի կիսակապակցված և վիրավորական նամակը ստանալուն:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատվիրակ Նատալի Լուազոն՝ անդրադառնալով Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությանը, որը քննադատել է Եվրոպական խորհրդարանում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ ընդունված բանաձևը: