Հունվարի 31-ին հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները շարունակել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման ուղիների վերաբերյալ քննարկումը:
Ընդգծվել է ՀՀ-ի, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնության հիման վրա բոլոր ուղղություններով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռիթմիկ աշխատանքների վերսկսման կարևորությունը:
Այս համատեքստում վերահաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը` խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների հերթական փուլը: