«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին Աշտարակի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող «Մ-բուատ» ընկերությունը ձյան տեղումների ժամանակ թերացել է ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներում, ինչի հետևանքով որոշ ճանապարհահատվածներում խաթարվել է երթևեկությունը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մոբիլիզացրել է հարակից տարածաշրջանների ճանապարհները սպասարկող կապալառու կազմակերպությունների ուժերը՝ վերոնշյալ տարածաշրջանի ավտոճանապարհների ձյան շերտի մաքրման և մշակման աշխատանքների համար։
Տվյալ հատվածում վերահսկողություն է իրականացնում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման տարածքային ինժեները։ Միջոցներ են ձեռնարկվում բնականոն երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ։
Աշտարակի տարածաշրջանը սպասարկող կազմակերպության նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ։